Դեկտեմբերի 6-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կկայանա «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպված «Խաղողը կյանք է» գինիների համտես-բարեգործական աճուրդը, որի ողջ հասույթն ուղղվելու է հիվանդ երեխաների բուժմանը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր հայտնել է «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:«Ամերիա»-ի կողմից կազմակերպված թվով չորրորդ բարեգործական աճուրդի հասույթը կուղղվի 17 երեխաներին, որոնք ներկայումս գտնվում են բուժման ընթացքում եւ դրամական օգնության կարիք ունեն:«Երեխաներին օգնելու գաղափարը թակեց ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան գործընկերների հոգու եւ սրտի դռները: Կարծում եմ, այս տարի եւս կհաջողվի հավաքագրել պատկառելի գումար, որը կկրկնապատկվի «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից»,-ասել է Տիգրան Ջրբաշյանը: Տիգրան Ջրբաշյանը նշել է, որ նախորդ տարի հայտարարված աճուրդի արդյունքում հավաքվել էր 35 մլն դրամ, որը կրկնապատկվել էր «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից: «Աճուրդից բացի, մեկ ամսվա ընթացքում եղավ 8 մլն դրամի հանգանակություն, որի արդյունքում աճուրդի գումարը կազմեց մոտ 79 մլն դրամ: Տարվա ընթացքում հավաքագրվեց է եւս 20 մլն դրամ, որն ուղղվեց տարբեր հիմնադրամներում գրանցված երեխաների բուժմանը: Արդյունքում 2012 դեկտեմբերից մինչեւ 2013թ. դեկտեմբեր երեխաների բուժման համար հատկացվել է շուրջ 100 մլն դրամ»,-նշել է Տիգրան Ջրբաշյանը: Բարեգործական աճուրդում հավաքագրված գումարով, ընդհանուր առմամբ, հոգացել են 52 երեխային բուժման ծախսերը, ընթացքում հավաքված հանգանակությունը եւս ուղղվել է հիվանդ երեխաների բուժմանը: Tweet Դիտում՝ 1476