ՊրոԿրեդիտ Բանկը գործարկել է իր նոր հեռախոսային կենտրոնը

02.12.2013 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկի հեռախոսային սպասարկման նոր կենտրոնը հաճախորդներին կտրամադրի խորհրդատվություն բանկի կողմից առաջարկվող ծառայությունների  վերաբերյալ:

011 20 20 20 հեռախոսահամարը հաճախորդներին ընձեռում է հնարավորություն ստանալ տեղեկատվություն իրենց հաշիվների,  բիզնեսի ֆինանսավորման լուծումների, խնայողությունների, ինտերնետային բանկային ծառայության, Վիզա միջազգային վճարային քարտերով կատարված գործարքների, գումարային փոխանցումների եւ այլ ծառայությունների վերաբերյալ:

Հեռախոսային սպասարկման կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք խթանում են արագ եւ արդյունավետ սպասարկումը, ընձեռում զանգերը ձայնագրելու հնարավորություն՝ հետագա վերահսկողության եւ որակի բարելավման նպատակով:

«Մենք ընտրել ենք մեր լավագույն մասնագետներին հեռախոսային սպասարկման կենտրոնի համար, որպեսզի վստահ լինենք, որ բոլոր հաճախորդներն իրենց հուզող հարցերին ստանում են պրոֆեսիոնալ պատասխաններ»,- նշել է բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն:

Դիտում՝ 4093

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW