ՀԱԿ խմբակցության տվյալներով, Հայաստանի պետական բյուջեի տարեկան թալանը կազմում է շուրջ $ 2.5 միլիարդ, այսօր ասել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսoր նա ներկայացրել է խմբակցության կողմից նոյեմբերի 5-ին «Համատարած եւ համակարգված կոռուպցիա» վերտառությամբ կառավարությանն ուղղված հարցապնդման դրույթները:Լեւոն Զուրաբյանն ասել է, որ կառավարությունը 20 օրյա ժամկետում պարտավոր է ուսումնասիրել հարցապնդումը: Դեկտեմբերի 3-ին այն կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Հարցապնդման մեջ ՀԱԿ խմբակցությունը, մասնավորապես, անդրադառնում է պետական բյուջեի ծախսերի եւ եկամուտների թալանին, վարչապետ Տիգրան Սարգսյանի ներգրավվածությամբ օֆշորային սկանդալին, պետական գնումների ոլորտում կոռուպցիոն երեւույթներին, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքին եւ մի շարք այլ ոլորտներում կոռուպցիոն երեւույթներին: «Հայաստանում կոռուպցիան համակարգային է եւ կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոնյաններն են»,- ասել է Լեւոն Զուրաբյանը:Խմբակցության մասնագետների հաշվարկներով, պետական բյուջեի տարեկան թալանը կազմում է $1.8 միլիարդ, իսկ ծախսերն ու եկամուտները միասին` $ 2,5 միլիարդ: «Ընդ որում, պետական բյուջեն թալանվում է` մինչեւ փողի մուտքը բյուջե: Եթե բյուջեն չթալանեին, ապա Հայաստանը ծաղկող երկիր կարող էր լինել»,- նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավարը: Tweet Դիտում՝ 1512