Վերաբացվել է Արդշինինվեստբանկի «Զվարթնոց» մասնաճյուղը

11.11.2013 | 12:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Զվարթնոց» մասնաճյուղը այսուհետ իր գործունեությունը կծավալի օդանավակայանի ժամանման սրահում:

Նոր տարածքում մասնաճյուղի վերաբացման հանդիսավոր արարողությունը կայացել է հյուրերի, բանկի հաճախորդների եւ ղեկավարների մասնակցությամբ:

Բանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը նշել է.

««Զվարթնոց» մասնաճյուղի վերաբացումը «Արդշինինվեստբանկի» մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների համալիր ծրագրի հերթական քայլն է: Բանկն ակտիվորեն խթանում է ինչպես փոքր եւ միջին բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց ֆինանսավորումը եւ բարձրակարգ սպասարկումը: Մասնաճյուղային ցանցի ընդլայնումը եւ նորացումը կնպաստի բանկի զարգացմանը նշված ուղղություններով»:

Նորաբաց մասնաճյուղը հաճախորդներին առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ եւ գործունեություն է իրականացնում 24/7 սկզբունքով:

Դիտում՝ 7144

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW