«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն (ArCa) միջազգային MasterCard Academy-ի հետ համատեղ հոկտեմբերի 29-ից 31-ը Երեւանում անկացրել է դասընթաց հայաստանյան բանկերի քարտային բիզնեսով զբաղվող մասնագետների համար: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ArCa-ում, «սա արդեն երկրորդ դեպքն է, երբ MasterCard Academy-ի բարձր որակավորում ունեցող դասավանդողները գալիս են Հայաստան` բերելով իրենց հարուստ փորձն ու գիտելիքները»: «MasterCard Fraud Management On-Site» դասընթացի նպատակն էր իրազեկել մասնակից բանկերի համապատասխան մասնագետներին հնարավոր քարտային զեղծարարությունների եւ դրանց հակազդմանն ուղղված միջոցների եւ մեթոդների մասին, բարձրացնել բանկային քարտերի սպասարկման անվտանգության մակարդակը, ինչպես նաեւ խթանել քարտային ոլորտի մասնագետներին կիրառել սեմինարի ժամանակ ձեռքբերված գիտելիքներն ու փորձը:Առաջին «MasterCard Chargebacks» դասընթացը հայ մասնագետների համար կազմակերպվել էր ս.թ. հունիսի 11-12ին, որին մասնակցեցին 13 բանկերի ներկայացուցիչներ: Tweet Դիտում՝ 1602