Վարչապետն այցելել է «ՓՄՁ ներդրումներ»-ի վարկավորած ընկերությունը
30.10.2013 | 13:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամլո գրասենյակ








ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է պլաստմասե տարաներ արտադրող «Օվալ պլաստիկ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի եւ ձեռնարկության ղեկավարների ուղեկցությամբ ծանոթացել է արտադրական գործընթացներին եւ ընկերության առաջիկա ծրագրերին:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն ընկերությանն արդեն իսկ տրամադրել է 140 մլն դրամի վարկ, եւս 60 մլն դրամ նախատեսում է տրամադրել առաջիկայում:
Ստացված միջոցներից 60 մլն դրամն ընկերությունն ուղղել է գործող վարկային պարտավորությունների մարմանը, իսկ 80 մլն դրամը՝ հիմնականում կապիտալ ներդրումների իրականացմանը, մասնավորապես, նոր սարքավորումների ներմուծմանը, ինչպես նաեւ արտադրության համար անհրաժեշտ շրջանառու միջոցների համալրմանը: Ակնկալվող 60 մլն դրամով եւս նախատեսվում է ներմուծել նոր սարքավորումներ:
Նոր տեխնոլոգիաների ներդրումը ձեռնարկությանը թույլ կտա նվազեցնել արտադրական ծախսերը, ստեղծել նոր աշխատատեղեր, ավելացնել արտադրանքի տեսականին` հնարավորություն տալով մրցունակ դիրք զբաղեցնել ներքին եւ արտաքին շուկայում, ինչպես նաեւ խնայել լրացուցիչ դրամական միջոցներ եւ դրանք ուղղել արտադրության զարգացմանը:
«ՕՎԱԼ պլաստիկ» ընկերությունն այժմ ունի 169 աշխատակից:
«ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի 717-Ա որոշմամբ՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի շրջանակում եւ նպատակ ունի աջակցել փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: