«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն բարելավել է «Տոնական» քարտային վարկերի տրամադրման պայմանները: Վարկատեսակը նախատեսված է հաճախորդների սպառողական կարիքներն, այդ թվում նաեւ`տոնական եւ այլ միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով: Ի տարբերություն բանկի կողմից տրամադրվող «Հարսանեկան» եւ «Պարզ-Արագ» վարկերի` այս վարկատեսակի դեպքում պահանջվում են եկամուտը հավաստող փաստաթղթեր, սակայն դրա փոխարեն իջնում է վարկի տրամադրման տարեկան տոկոսադրույքը 2,5-3%-ով` ՀՀ դրամի եւ 1,5-2%-ով` ԱՄՆ դոլարի պարագայում: ՀՀ դրամի դեպքում գործում է 18,8%, ԱՄՆ դոլարի դեպքում` 14,8% տարեկան տոկոսադրույքը:««Տոնական» քարտային վարկերը տրամադրվելու են մինչեւ 10 տարի մարման ժամկետով եւ մինչեւ 20 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ առավելագույն գումարով բանկի բոլոր մասնաճյուղերի կողմից: Ինչպես «Հարսանեկան» վարկատեսակի վարկառուներին, այնպես էլ «Տոնական» վարկատեսակի վարկառուներին իրենց ցանկությամբ Բանկի կողմից որպես նվեր կտրամադրվի նաեւ միջազգային 2 MasterCard կամ VISA GOLD քարտեր, որոնցով գնումներ կատարելիս հաճախորդները զեղչեր կստանան ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` արտերկրում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը: Tweet Դիտում՝ 1484