ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի շահույթը այս տարի կաճի շուրջ 15%-ով

22.10.2013 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Հովհաննիսյանն այսօր հայտնել է, որ բանկի վարկային պորտֆելը ներկայումս 160 մլրդ դրամ է,  մինչ տարեվերջ նախատեսվում է հասցնել այդ ցուցանիշը մինչեւ 180 մլրդ դրամի:

Անդրադառնալով շահույթին` Նիկոլայ Հովհաննիսյանը նշել է, որ 2013-ի համար ենթադրվում  է 4-5 մլրդ դրամի ընդհանուր շահույթ, ինչը նախորդ տարվա համեմատ 10-15%-ով ավել է:
 
«Այս պահի դրությամբ նախորդ տարվա արդյունքը շահույթի մասով գերազանցել ենք, ինչի համար դրական ազդակ է նոր հաճախորդների ներգրավումը, ոչ տոկոսային եկամուտների շեշտադրումը եւ ժամկետանց վարկերի վերադարձը»,-ասել է նա:

Բանախոսի փոխանցմամբ, շահույթի աճի վրա դրական ազդեցություն է ունեցել նաեւ մասնաճյուղերի ավելացումը, մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս 6 նոր մասնաճյուղի բացում:

Դիտում՝ 1675
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW