Կոնվերս Բանկն իր 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2014թ. մարտի 1-ը առաջարկում է «Հոբելյանական» նոր ավանդատեսակը: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Կոնվերս Բանկում, «Հոբելյանական»-ը ավելացման իրավունքով ավանդատեսակ է, որը կարելի է ներդնել սկսած ընդամենը 20 հազար դրամից՝ բանկում գործող այլ ավանդներից ավելի բարձր դրույքաչափով: Մասնավորապես, 12 ամսվա դեպքում ավանդն ընդունվում է 12%, իսկ 20 ամսվա դեպքում՝ 13% տարեկան տոկոսադրույքներով: Ավանդը ներդնելու պահից սկսած մեկ տարվա ընթացքում ավանդատուներին կտրամադրվեն անվճար վճարային քարտեր: «Հոբելյանական» ավանդը տալիս է նաեւ շահավետ պայմաններով վարկային սահմանաչափի հնարավորություն: Վերջին շրջանում Կոնվերս Բանկի կողմից իրականացված «Ոսկե Կարաս» եւ «Արձակուրդային» ակցիաների շնորհիվ բանկին հաջողվել է ներգրավել ավելի քան 3 մլրդ դրամի գումար՝ ավանդատուներին վճարելով մոտ 80 մլն դրամ տոկոսագումարներ: Tweet Դիտում՝ 6494