Unistream-ը կներկայացնի «Ապագայի բանկը»

09.10.2013 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Unistream դրամական փոխանցումների համակարգը հրավիրում է «Ապագայի բանկը» առաջին միջազգային համաժողովին, որը նվիրված է վճարային ծառայություններին, դրամական փոխանցումներին եւ նորարարություններին: Այն կանցկացվի նոյեմբերի 14-15-ին Վենետիկում:  

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Unistream-ի մամուլի ծառայությունից, համաժողովի շրջանակներում խոշորագույն բանկերի, վճարային համակարգերի, Ռուսաստանի, ԱՊՀ-ի, Եվրոպայի եւ Ասիայի նորարարական ընկերությունների ղեկավարներն ու մասնագիտական միությունների ներկայացուցիչները կքննարկեն հարցերի լայն շրջանակ` միավորված «Digital-ֆինանսներ» թեմայի շուրջ:     

Unistream-ը Վենետիկում կներկայացնի դրամական փոխանցումների եւ վճարային ծառայությունների զարգացման իր փորձը, ինչպես նաեւ 2014 թվականի համար նախատեսված գործընկերային ծրագիրը` բանկերի եւ ոչ բանկային վճարային կազմակերպությունների նորացված:  

Համաժողովին որպես հատուկ հյուր հանդես կգա Ռուսական բանկերի միության նախագահ Գարեգին Թոսունյանը:

Ծրագրին եւ մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ «Ապագայի բանկ» համաժողովի պաշտոնական կայքում:

Դիտում՝ 3474
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW