Credit Bank. «Կանենք առավելագույնը Անելիք Բանկի հաջողությունների համար»

08.10.2013 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 7-ին Անելիք Բանկը կազմակերպել էր ընդունելություն՝ լիբանանյան Credit Bank-ի 100% բաժնետեր դառնալու եւ Անելիք Բանկի  Վարչության նախագահի պաշտոնում Ներսես Կարամանուկյանի նշանակվելու կապակցությամբ:

«4 տարի առաջ Credit Bank-ը գնեց Անելիք Բանկի բաժնետոմսերի նախ 51%- ը, ապա՝ 89.95%-ը: Այժմ դարձել է 100%-ի սեփականատեր: Մեծ պատասխանատվություն է դրվում այսօր մեզ վրա, եւ մենք կաշխատենք արդարացնել ձեր սպասումները եւ նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,- իր խոսքում նշել է Անելիք Բանկի Խորհրդի նախագահ Հակոբ Գասարճեանը:

Նա ներկայացրեց Credit Bank-ի հետ անցած 4 տարվա ուղին, բարձր գնահատանքի արժանացնելով համագործակցությունը Անելիք Բանկի նախկին ղեկավար Սամվել Ճզմաչյանի հետ եւ կարեւորելով ՀՀ Կենտրոնական բանկի դերը:

«Դառնալով Անելիք Բանկի 100 % բաժնետոմսերի սեփականատերը՝ մենք կանենք առավելագույնը, որպեսզի այն հաջողություններ գրանցի իր գործունեության բոլոր ուղղություններում: Վստահ ենք, որ բանկի նոր ղեկավարությունն ի դեմս բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի, կկարողանա բանկի հիմնական ֆինանսական ցուցանիշները հասցնել այնպիսի մակարդակի, որ այն համալրի Հայաստանի բանկային համակարգի առաջատարների շարքերը», - իր ուղերձում նշել է Credit Bank-ի գլխավոր գործադիր տնօրեն Ֆրեդի Զրեյը:

Անելիք Բանկի նորանշանակ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի բացառիկ հարցազրույցը Banks.am-ին կարող եք կարդալ այստեղ:  

Դիտում՝ 9935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW