ՀՀԱԱ-ն վկայագրեր է հանձնել հաշվապահներին եւ աուդիտորներին

08.10.2013 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտների համապատասխան հաշվապահի եւ աուդիտորի որակավորման վկայագրեր է շնորհել 8 աուդիտորի եւ 11 հաշվապահի:

«Մեր նպատակն է հաշվապահներին եւ աուդիտորներին զինել գործնական գիտելիքներով: Ծրագրի ավարտից հետո ցանկություն ունենք, որպեսզի ուսանողներն անդամակցեն ասոցիացիային, ինչը կնպաստի շարունակական կրթության ապահովմանը», - ասել  է Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի նախագահ Ահարոն Չիլինգարյանը:

«Մեր օրերում որակավորված մասնագետների առկայությունը շատ  կարեւոր է: Բավական խիստ պահանջներ էինք դրել որակավորման համար` տեսական գիտելիքներից զատ պահանջելով նաեւ պրակտիկ գիտելիքների առկայություն»,-ասել է ՀՀԱԱ Կրթության եւ որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը նշել է, որ «ֆինանսների նախարարության կողմից կատարված վերջին որոշումները դրական փոփոխություն մտցրեցին դաշտ: Պետական գնումներին համար պարտադիր աուդիտի եզրակացության մասին որոշումը եւ որակավորման տրամադրման գործառույթի հանձնումը մասնագիտացված մարմնին ընդլայնեց ուսանողների հոսքը դեպի ասոցիացիա»:

Ծրագրի հաջորդ փուլը  կմեկնարկի հոկտեմբերի 10-ին:

Դիտում՝ 2349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW