Այսօր Երեւան-էքսպո ցուցասրահում բացվել է «Armenia EXPO-2013» ցուցահանդեսը: Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:«Այս տարածաշրջանային ցուցահանդեսն արդեն ձեւավորել է գեղեցիկ ավանդույթներ: Մենք այն դիտարկում ենք որպես մի հարթակ, որը մեր երկրին հնարավորություն է տալու բացահայտել տնտեսական աճի նոր ուղիներ, քանի որ այստեղ ներկայացվում են ընկերություններ, որոնք ունեն նոր գաղափարներ, առաջարկություններ, որոնում են նոր ներդրողների, կարողանում են կապեր հաստատել այլ երկրների ձեռնարկությունների հետ»,- նշել է վարչապետը: «Armenia EXPO-2013»-ն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները: 13 տարի շարունակ անցկացվող ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 100 ընկերություններ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Բելառուսից, Իրանից, Գերմանիայից եւ Լեհաստանից: «Armenia EXPO-2013»-ը կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը: Tweet Դիտում՝ 1844