Ներկայացվել է Մաքսային միությանն անդամակցելու տեխնիկական լուծումների փաթեթը

10.09.2013 | 10:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Ղազախստանի փոխվարչապետ Կայրաթ Կելիմբետովը Հայաստանի վարչապետ  Տիգրան Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու համար անհրաժեշտ տեխնիկական լուծումների փաթեթը:  

ՀՀ կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետի հետ Աստանայում՝ աշխատանքային այցով Չինաստան մեկնելու ճանապարհին։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ հայ-ղազախական հարաբերությունների ներկա մակարդակը, անդրադարձել Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական վիճակին, զարգացման ուղղություններին և հեռանկարներին:

Դիտում՝ 5337

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW