Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 102 մլրդ դրամը

27.08.2013 | 10:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Յունիբանկի վարկային պորտֆելը ընթացիկ տարվա հուլիսի վերջին կազմել է ավելի քան 102 մլրդ դրամ, որից 59 մլրդ դրամը բաժին է ընկել բիզնես-վարկերին:

Փոքր եւ միջին բիզնեսին տրամադրված վարկերի պորտֆելը գերազանցել է 38 մլրդ դրամը` կազմելով ընդհանուր վարկային պորտֆելի 37%-ը:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են  Յունիբանկում, բիզնես-վարկավորման ծրագրերը մշակված են հաճախորդների բիզնեսի առանձնահատկություններն ու սեզոնայնությունը հաշվի առնելով:

Միկրո-բիզնեսին աջակցելու նպատակով Յունիբանկն առաջարկում է «Անգրավ» վարկատեսակը: Փոքր եւ միջին բիզնեսի կողմից մեծ պահանջարկ է վայելում «Բիզնես-ստանդարտ» վարկը, որը առանձնանում է մարման երկար ժամկետով` մինչեւ 10 տարի:

Վարկերի վաղաժամկետ մարումը Յունիբանկում թույլատրվում է  առանց սահմանափակումների: Բիզնես-վարկի համար կարելի է դիմել բանկի բոլոր 45 մասնաճյուղերը:

Դիտում՝ 7170

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW