Հ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության պետի որոշմամբ, արգելվել է «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը:Ինչպես հաղորդում է ծառայության լրատվական բաժինը, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ում հուլիսին իրականացված ստուգումների ընթացքում «քամած մածուն», «մածուն 3.2%», «կաթ պաստերացված», «թան», «կաթնաշոռ 2%», «կաթնաշոռ 9%», «թթվասեր» արտադրատեսակներից կատարվել է նմուշառում եւ ներկայացվել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է, որ դրանք մեզոֆիլային աէրոբ եւ ֆակուլտատիվ անարէոբ մանրեների եւ աղիքային ցուպիկի խմբի մանրեների, բորբոսասնկերի, խմորասնկերի ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության պահանջներին:«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրեն Գեւորգ Գեւորգյանին տրվել է հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները: Tweet Դիտում՝ 2666