Վարչապետ. IFAD-ը ՀՀ գյուղոլորտում բարեփոխումների շարժիչ ուժն է

08.08.2013 | 11:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը (IFAD) Հայաստանի գյուղոլորտում բարեփոխումներն առաջ տանելու կարեւորագույն շարժիչ ուժն է, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նախօրեին ընդունելով IFAD-ի հայաստանյան ծրագրի ղեկավար Մունիֆ Նուրալլահին` վարչապետն ասել է, որ գյուղատնտեսությունը կառավարության ծրագրային առաջնահերթություններից մեկն է, եւ Հայաստանը մեծ ներուժ ունի գյուղատնտեսության ոլորտում աճ ապահովելու համար:

Մունիֆ Նուրալլահն անդրադարձել է հիմնադրամի կողմից իրականացրած եւ նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես,  քննարկվել են ՀՀ կառավարության կողմից IFAD-ին ներկայացված  նոր ծրագրին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում  ներկայացվել  են  նաեւ ոլորտում առկա խնդիրներն ու ձեռք բերված հաջողությունները:

Դիտում՝ 2049

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW