«Հյուսիս-hարավ» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

23.07.2013 | 14:10 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Նիստում ամփոփվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները` գործադիր տնօրեն է ընտրվել տնօրենի գործող պաշտոնակատար Արթուր Սարգսյանը:

Խորհուրդը հաստատել է նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի նոր կառուցվածքը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է խորհրդի հաջորդ նիստին ներկայացնել կառույցի կարողությունների ձեւավորման միջոցառումների ծրագիր:

Օրակարգի համաձայն քննարկվել եւ հաստատվել են Տրանշ 2-ի արտաքին ֆինանսական աուդիտի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները, գնային առաջարկների ներկայացված հայտերը գնահատող հանձնաժողովների կազմը, Տրանշ 3-ի շինարարության վերահսկողության եւ Տրանշ 4-ի տեխնիկատնտեսական ուսումնասիրության խորհրդատվական ծառայությունների տեխնիկական առաջադրանքի հիմնական դրույթները:

Արծարծվել է նաեւ շինարարական աշխատանքներին խոչընդոտող հաղորդուղիների տեղափոխման հարցը` վարչապետը հանձնարարել է տրանսպորտի եւ կապի, ֆինանսների, արդարադատության եւ քաղաքաշինության նախարարներին ուսումնասիրել խնդիրը եւ ներկայացնել լուծման առաջարկություններ:

Դիտում՝ 2310

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW