Վրաստանի վարչապետը ներդրումային հիմնադրամ կուղղի մոտ $1 մլրդ

11.07.2013 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի ներդրումային հիմնադրամ կներդրվի $6 մլրդ, ասել է Վրաստանի Գործընկերային հիմնադրամի փոխտնօրեն Գեորգի Բաչիաշվիլին:

«Ներդրողների ցանկում կլինեն Բադրի Պատարկացիշվիլիի ընտանիքը, երկու սուվերեն հիմնադրամներ Արաբական Էմիրություններից, հիմնադրամներ Ադրբեջանից եւ Ղազախստանից, մասնավոր ընկերություններ Թուրքիայից, Ղազախստանից եւ Չինաստանից», - ասել է Բաչիաշվիլին, նշելով, որ հիմնադրամի համաֆինանսավորողներից է լինելու նաեւ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով անձնական միջոցներից կներդնի մոտ $1 մլրդ:

Ս.թ. սեպտեմբերից Վրաստանում կսկսի գործել նաեւ Գործընկերային հիմնադրամի հիման վրա ստեղծվող սուվերեն հիմնադրամը, որը կֆինանսավորի խոշոր նախագծեր: Այդ հիմնադրամի գործընկերը կհանդիսանա ներդրումային JP Morgan խումբը, որի բաժնետերերից է Բիձինա Իվանիշվիլին:  

Դիտում՝ 5691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW