ՊրոԿրեդիտ Բանկն օգնում է Արմավիրի գյուղացիներին

11.07.2013 | 10:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՊրոԿրեդիտ Բանկը նախաձեռնել է միջոցառումների շարք, որոնք նպատակ ունեն օգնել կարկտահարությունից տուժած Արմավիր մարզի գյուղացիական տնտեսություններին:

Հուլիսի 5-ին ՊրոԿրեդիտ Բանկի մի խումբ աշխատակիցներ օգնեցին Բանկի հաճախորդներից մեկին հավաքել ծիրանի իր բերքը: Բանկի շուրջ 40 աշխատակիցներ հավաքել են մոտ 800 կգ ծիրան:

Բանկի աշխատակիցները նաեւ կազմակերպել են դրամահավաք, որի գումարը կփոխանցվի «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամ»-ին: Բանկն էլ իր հերթին գումար կփոխանցի հիմնադրամին: Բանկը կոչ է արել իր բոլոր հաճախորդներին եւս մասնակցել դրամահավաքին:

Դիտում՝ 3553

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW