Հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Հուսո Աստղ» ազգային մրցանակաբաշխություն-2013-ի արարողության ընթացքում «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունն արժանացավ «Հուսո աստղ» մրցանակի` ճանաչվելով Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն առողջության ապահովագրության ոլորտում:Ըստ կազմակերպիչների, արդյունքներն հայտնի են դարձել «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված համաժողովրդական անկախ քվեարկությունների տվյալներն ամփոփելուց հետո, հայտնել են ընկերությունում:«Առողջապահության ոլորտում շատ կարեւոր դեր ունեն բուժ. հաստատությունները եւ բժիշկները, ովքեր կյանքեր են փրկում, սակայն նրանք կհաստատեն, որ շատ հաճախ այդ գործին խոչընդոտում են ֆինանսական խնդիրները. հենց ապահովագրությունն է այն կախարդական փայտիկը, որն օգնում է լուծել այս ոչ պակաս կարեւոր հարցը», - ասել է ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանը:2012 թ-ին ընկերությունն ապահովադիրներից առողջական խնդիրների վերաբերյալ ստացել է մոտ 45000 զանգ, որոնցից շուրջ 21000-ը գրանցվել է որպես հայտ: Նույն ցուցանիշները 2013-ի հունիսի 20-ի դրությամբ հետեւյալն են` շուրջ 42000 զանգ, որոնցից 10000-ը գրանցվել է որպես հայտ: 2012-2013թթ. ընթացքում ընկերության կողմից միայն մարդու կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների մասով կազմակերպվել են 660 վիրահատություններ` ընդհանուր առմամբ մոտ 500 մլն. դրամ արժողությամբ: Tweet Դիտում՝ 1644