ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը մոտ 41 մլն դրամ է նվիրաբերել արմավիրցիներին

21.06.2013 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը կարկտահարությունից տուժած արմավիրցիներին օժանդակելու նպատակով «Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնություն» հիմնադրամին է փոխանցել շուրջ 41 մլն դրամ, որից 11 մլն-ը հանգանակել են բանկի աշխատակիցները:

Միաժամանակ բանկը Արմավիրի մարզի 45 համայնքներում ներկայումս իրականացնում է աղետից տուժված հազարավոր գյուղացիական տնտեսությունների ընթացիկ վարկերի երկարաձգման, մարումների անհատական գրաֆիկների սահմանման, ինչպես նաեւ լրացուցիչ վարկավորման գործընթացը: Այդ գործընթացը նախատեսվում է ավարտել հունիս-հուլիս ամիսներին:

Գյուղացիական տնտեսությունների վարկավորմն ի սկզբանե եղել է բանկի գործունեության գերակա ուղղություններից մեկը եւ առ այսօր բանկը հանդիսանում է ոլորտի առաջատարը բանկային համակարգում` տարեկան տրամադրելով ավելի քան 30 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկեր, Մեդիամաքս-ին  հայտնել են բանկում:

Դիտում՝ 8300
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW