Յունիսթրիմ-ի նախագահը պատմել է «Ապագայի բանկի» մասին

07.06.2013 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային դրամական փոխանցումների համակարգ Յունիսթրիմ-ի նախագահ Սուրեն Հայրիյանը հանդես է եկել «Ապագայի բանկը» զեկույցով Կիեւում այս օրերին ընթացող Երկրորդ միջազգային բանկային կոնֆերանսին եւ Բանկային տեխնոլոգիաների ցուցահանդեսին:

Իր ելույթի ժամանակ Սուրեն Հայրիյանը հայտարարել է Յունիսթրիմ-ի կողմից շուտով գործարկվող «նոր գլոբալ նախագծի» մասին, որի մանրամասները դեռ չեն բացահայտվում, հայտնել են ընկերությունում:

«Մեր նոր նախագիծն իրագործելու համար կատարվել է ֆինանսական ծառայությունների ժամանակից սպառողների պահանջների խորը վերլուծություն: Ժամանակակից սպառողը միշտ կապի մեջ է, նա պահանջկոտ է եւ ուզում է ստանալ մի քանի ծառայություն «մեկ պատուհանից», նա չի ուզում սպասել, ակտիվ շփվում է ցանցում, օնլայն վճարում է ապրանքների եւ ծառայությունների դիմաց», - ասել է Սուրեն Հայրիյանը:

Դիտում՝ 3556

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW