ՎՏԲ-Հայաստան Բանկն ու ՀԷՑ-ը տոն պարգեւեցին մանկատների սաներին (ֆոտոշարք)

07.06.2013 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ) Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ այսօր տոն էին կազմակերպել Գավառի, Վանաձորի եւ Երեւանի Նորքի մանկատների սաների, ինչպես նաեւ դրանց աշխատակիցների երեխաների համար:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում երեխաները նախ հնարավորություն ունեցան դիտելու «Անխելք մարդը» հեքիաթի տիկնիկային բեմականացումը, ապա թատրոնի նախասրահում մասնակցեցին տոնական միջոցառման:

Հեքիաթի հերոսների, ծաղրածուների եւ աճպարարների մասնակցությամբ անակնկալներով լի միջոցառման ժամանակ երեխաները երգեցին, պարեցին եւ մասնակցեցին բազմաթիվ խաղերի: Միջոցառումն ուղեկցվեց հատուկ հյուրասիրությամբ:

«ՎՏԲ-Հայաստան բանկը միշտ  ակտիվ դերակատարում է ունեցել հոգատարության եւ խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքում: Բարեգործությունը մեր ավանդույթներից մեկն է, եւ մենք մշտապես պատրաստ ենք խթանել սահմանափակ կարողություններով երեխաների ինտեգրումը հասարակության»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինն իր ուրախությունն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդեն երկրորդ  անգամ երեխաներին նման տոն պարգևելու նախաձեռնության վերաբերյալ:      

«Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական ներգրավվածությունը, նրանց մտավոր ու ստեղծագործական կյանքի աջակցությունն այն կարեւորագույն խնդիրներն են, որոնց մեր ընկերությունն իր ուշադրությունը սեւեռում է արդեն տասը տարի»,- նշել է Եւգենի Բիբինը:

Դիտում՝ 3523
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW