«Զվարթնոց» օդանավակայանի պատասխանատվությունը ապահովագրված է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ-ում, հայտնել են այսօր Մեդիամաքս-ին ապահովագրական ընկերությունում: Երեկ օդանավակայնում տեղի ունեցած միջադեպից հետո ապահովագրական ընկերության ներկայացուցիչների նախաձեռնությամբ դեպքի վայր օպերատիվ ժամանել են նաեւ անկախ փորձագետներ, որոնք սկսել են իրականացնել պատահարի պատճառների բացահայտման եւ դրա արդյունքում հասցված վնասի չափի գնահատման աշխատանքներ: Ներկայումս փորձագիտական աշխատանքները շարունակվում են: Փորձաքննության եզրակացության հիման վրա կպարզվի իրադարձության ապահովագրական պատահար լինելը եւ հատուցվող վնասի չափը:Ըստ տվյալ պահին առկա ճշգրտված տեղեկությունների, տանիքի վայր ընկնելու արդյունքում վնասվել է 36 ավտոմեքենա: Վիրավորներ չկան, մինչ այժմ ոչ ոք չի դիմել բժշկական օգնություն ստանալու համար:ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կոնտակտ-կենտրոնը չի արձանագրել ոչ մի հայտ քաղաքացիներից ԿԱՍԿՈ պայմանագրերի գծով՝ կապված երեկ տեղի ունեցած պատահարի հետ: Tweet Դիտում՝ 3558