«Լրջագույն խնդիրներ» Հյուսիս-Հարավ նախագծում

06.06.2013 | 14:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են լրջագույն խնդիրներ՝ կապված Հյուսիս-Հարավ մայրուղու շինարարության ծրագրի հետ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ «անհրաժեշտ է հրատապ շտկել առաջացած խնդիրները»:

Տիգրան Սարգսյանը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, կապի եւ տրանսպորտի, արտաքին գործերի նախարարություններին անհապաղ սկսել բանակցություններ Ասիական զարգացման բանկի հետ:

«Անհրաժեշտ է փոփոխություններ կատարել բանկի հետ մեր պայմանագրերի մեջ, որպեսզի բացահայտված թերությունների պատճառով տույժ ու տուգանք չկիրառվի հայկական կողմի նկատմամբ»,- ասել է նա:

Դիտում՝ 1801

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW