«Արմավիա»-ն շարունակում է $5,5 մլն պարտք մնալ «Զվարթնոցին»

24.05.2013 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Արմավիա» ընկերությունը շարունակում է $5,5 մլն պարտք մնալ «Զվարթնոց» օդանավակայանին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր ասել է «Զվարթնոցի» կոնցեսիոն կառավարիչ՝ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ (ԱՄՕ) ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը:

Նա նաեւ տեղեկացրել է նոր չվերթների մասին.
- FlyDubai ավիանկերությունը կիրականացնի Երեւան-Դուբայ շաբաթական 7 չվերթ,
- Air Arabia-ն օգոստոցի 15-ից կիրականացնի Երեւան-Շարժա չվերթներ,
- LOT Polish Airlines-ը հունիսի 15-ից կիրականացնի Երեւան-Վարշավա չվերթներ շաբաթական 5 անգամ,
- «Տրանսաէրո»-ն հունիսի 16-ից կիրականացնի ամենօրյա չվերթներ դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան,
- Middle East Airlines-ը հունիսի 5-ից կիրականացնի չվերթներ Երեւան-Բեյրութ շաբաթական 2 անգամ:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է չվերթների վիճակագրությունը «Արմավիա» ընկերության շուկայից հեռանալուց հետո, Անդրանիկ Շխյանը նշել է, որ այս պահին չվերթների քանակն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի մեծ է:  

Անդրանիկ Շխյանը նաեւ անդրադարձել է հին շենքի ապագային: Նա ասել է, որ «մենք չենք ցանկանում քանդել օդանավակայանի հին շենքը, սակայն այն կարող է խանգարել օդանավակայանի հետագա զարգացմանը եւ ընդլայնմանը»:

Դիտում՝ 2029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW