Այսօր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC, Համաշխարհային բանկի անդամ), Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) եւ “Եվրոթերմ” ընկերության միջեւ ստորագրվել է ֆինանսական օժանդակության համաձայնագիր:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, գյուղական համայնքներում աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման եւ արտահանման ծավալներն ավելացնելու նպատակով IFC-ն տրամադրել է Եվրոթերմին (“Նոյան” ապրանքանիշ) $2,5 մլն վարկ 7 տարի ժամկետով, իսկ ՍԱԶԲ-ն՝ 2,05 մլն եվրոյի վարկ, նույն ժամկետով:“Եվրոթերմ” ընկերության հիմնադիր նախագահ Էդուարդ Ղազարյանն ասել է, որ սա ագրոբիզնեսի ոլորտում IFC-ի առաջին ներդրումն է Հայաստանում:Ներդրումներից բացի, IFC-ն տրամադրելու է Եվրոթերմ-ին նաեւ խորհրդատվական ծառայություններ՝ օգնելով ներդնել միջազգային նորմերին համապատասխան սննդի անվտանգության կառավարման համակարգ:“Մեզ եւ մեր գործընկեր ՍԱԶԲ-ի համար գյուղատնտեսությունը կարեւոր ուղղություն է, մեր նպատակն է պահել այն կայուն մակարդակի վրա եւ, ինչու ոչ, նաեւ աջակցել այդ ոլորտի զարգացմանը”,- իր հերթին ասել է Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում IFC-ի արտադրության, ագրոբիզնեսի եւ ծառայությունների գծով տնօրեն Գի Էլլենան: Նա նշել է, որ “Եվրոթերմ” ընկերությունը մեծ հնարավորություններ ունի իր գործունեությունը զարգացնելու համար: Գի Էլլենայի խոսքով, արտահանման ծավալներն ավելացնելու համար ընկերությունը պետք է լինի մրցունակ:“Եվրոթերմ” ընկերությունն արդեն արտահանում է իր արտադրանքը Գերմանիա, Ֆրանսիա, Արաբական Միացյալ Էմիրություններ: Tweet Դիտում՝ 2821