Այսօր տեղի է ունեցել Հայփոստի Արտաշատի 0701 արդիականացված փոստային բաժանմունքի եւ Արտաշատի մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը: Շինարարական եւ արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ եւս նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում, հայտնել են ընկերությունում, հավելելով, որ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013-ի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: Ըստ նոր ծրագրի, 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը` մարզերում: Նոր ենթակառույցների եւ սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ եւ օպերատիվ փոստային, ֆինանսական եւ կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Արտաշատի բնակիչներին: Tweet Դիտում՝ 6058