Մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի «Շենգավիթ» (ք. Երեւան, Գ. Նժդեհ փող. 8), «Թիվ 3» (ք. Երեւան, Կիեւյան փող. 19) եւ «Թիվ 83» (ք. Վանաձոր, Տ. Մեծի պող. 53) մասնաճյուղերը վերսկսեցին իրենց գործունեությունը` հաճախորդներին սպասարկելով ամբողջովին վերանորոգված, նորացված եւ ժամանակակից պահանջներին բավարարող մասնաճյուղերում:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, բացի վերանորոգման աշխատանքներից մասնաճյուղերում իրականացվել է նաեւ միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման հետ կապված գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ինտերյերի համապատասխանեցումը ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին եւ բրենդին, ինչն ընդհանուր առմամբ ուղղված է ՎՏԲ-Հայաստան Բանկի վաճառքի կետերում հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծվել են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: «2012 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը սկսեց մասնաճյուղային ցանցի ռեֆորմատի ծրագիրը: Դա մեր Բանկի առանցքային խնդիրն է: Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել մասնաճյուղային ցանց, որտեղ քաղաքացիները կարող են սպասարկվել առավել հարմարավետ պայմաններում եւ բարձր մակարդակով: Մակարդակ, որը համապատասխանում է շուկայում մեր նպատակներին եւ ՎՏԲ բրենդին: Բայց խոսքը գնում է ոչ թե ուղղակի վերակառուցման, այլ մեր վաճառքի կետերի ամբողջական վերազինման մասին: 2013-2014 թվականներին մենք նպատակ ունենք ամբողջությամբ ավարտել մեր բոլոր վաճառքի կետերի վերանորոգման աշխատանքները»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Վերանորոգված մասնաճյուղերում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են շարունակել օգտվել բանկային ծառայությունների լայն ընտրանուց, այդ թվում` հաշիվների/ավանդների բացում եւ սպասարկում, պալաստիկ քարտերի պատվիրում, դրամական միջոցների ստացում/ուղարկում, ֆիզիկական անձանց եւ փոքր բիզնեսի հաճախորդներին վարկի ձեւակերպում, հաշվադրամարկղային սպասարկում եւ այլն: Tweet Դիտում՝ 4480