Կայացել է ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի նիստը

26.04.2013 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը որդեգրել է նոր սոցիալական քաղաքականության դոկտրին, որի կարեւորագույն ուղղություններից է անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաներին կրթական ծրագրերում ընդգրկելն ու դրա միջոցով նրանց մարդկային կապիտալը հզորացնելը:

Այս մասին ասվել է այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում կայացած ՀՀ կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստում:

Օրակարգային առաջին հարցով ներկայացվել են ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացման գագաթնաժողովի եւ «Post-Rio» համաշխարհային գործընթացին Հայաստանի մասնակցության արդյունքները:

Նշվել է, որ աշխատանքներ են տարվում կրթության մատչելիության ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, ուսումնական հաստատություններում տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ: Տեղեկացվել է, որ հանրապետության գրեթե բոլոր դպրոցներն ապահովված են ինտերնետ կապով, աշխատանքներ են տարվում նաեւ դպրոցները համակարգիչներով համալրելու եւ հայալեզու էլեկտրոնային ուսումնական մեթոդների մշակման ուղղությամբ:

Օրակարգային հաջորդ հարցով ներկայացվել է կրթական ծրագրերի ինստիտուցիոնալ հիմքերի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը: Ծրագրի փորձնական փուլն իրականացվել է 2012 թվականին՝ Լոռի մարզի եւ Երեւանի Շենգավիթ համայնքի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների 16-18 տարեկան երեխաների համար:

Արդյունքները ցույց են տվել ծրագրի կենսունակությունը եւ դրա շարունակության ու ընդլայնման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետի կողմից հանձնարարվել է համապատասխան մեխանիզմների մշակման միջոցով ապահովել ծրագրի ինստիտուցիոնալիզացման գործընթացը: Այդ նպատակին են ծառայելու նաեւ հանրապետությունում ստեղծվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները:

Դիտում՝ 1611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW