ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքել է մամուլի հրապարակումը

25.04.2013 | 14:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկն այսօր հերքել է “Ժողովուրդ” օրաթերթի հրապարակումն այն մասին, որ Արմավիա-ի չմարված պարտավորությունների հետեւանքով բանկը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ եւ այդ պատճառով, մասնավորապես, լուծարվել է բանկի “Տաշիր” մասնաճյուղը:

Մինչդեռ բանկը “Տաշիր” մասնաճյուղի փակումը պայմանավորում է մասնաճյուղային ցանցի օպտիմիզացմամբ:

«Տեղեկացնում ենք, որ ՎՏԲ - Հայաստան Բանկի “Տաշիր” մասնաճյուղը չի լուծարվել, այլ ապրիլի 15-ից  դադարեցրել է գործունեությունը: Մասնաճյուղի ակտիվներն ու պարտավորությունները տեղափոխվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի “Ստեփանավան” մասնաճյուղ, ինչն ապահովում է “Տաշիր” մասնաճյուղի հաճախորդների բանկային ներդրումների ապահովվածությունը եւ հետագա սպասարկման հնարավորությունը: Ինչպես գիտեք, բանկի ներկայիս քաղաքականությունը միտված է սպասարկման կետերի արդիականացմանը եւ հաճախորդների սպասարկման հարմարավետության բարելավմանը, ուստի տվյալ նպատակին համապատասխան մասնաճյուղային պայմաններ ապահովելը ենթադրում է հավելյալ ներդրումներ, ինչը ֆինանսական տեսանկյունից արդարացված չէր, այն դեպքում, երբ բանկը ընձեռնում է սպասարկման շարունակականությունը ապահովող միջոցներ»,- նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 3810

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW