Sberbank SIB համաղեկավար Ռուբեն Վարդանյանն ասել է, որ կշարունակի գործընկերների հետ միջոցներ ներդնել տարբեր գործարքների մեջ, որոնց «մեծ մասը հաջողված է»: Այդ մասին Ռուբեն Վարդանյանն ասել է Բիզնես FM-ին տված հարցազրույցում: «Ես վաղուց եմ ներդրումներ անում տարբեր հիմնադրամներում, տարբեր նախագծերի ակտիվ մասնակից եմ` ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», - ասել է գործարարը: «Հաջողված ներդրումներ են կատարվել ԱվտոՎԱԶ-ում, ԿամԱԶ-ում, ես Հայաստանում խոշորագույն բանկի բաժնետեր եմ: Ամերիկյան մի ընկերության բաժնետեր եմ, որը զբաղվում է նոր տեխնոլոգիաներով: Ունեմ անշարժ գույք, վենչուրային հիմնադրամեր: Տարբեր նախագծերի լայն շրջանակ, որոնք արդեն արդյունքներ են տվել: Դա ներդրողի բնականոն գործընթաց է, որը փորձում է դիվերսիֆիկացնել իր ներդրումները եւ լավ վերադարձ ստանալ», - ասել է Ռուբեն Վարդանյանը: Tweet Դիտում՝ 4519