2013 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի առեւտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 802 մլն 568 հազ. ՀՀ դրամ, աճելով 45,5%-ով:Ինչպես հայտնել են բանկում, վերոնշյալ ցուցանիշի կտրուկ աճը պայմանավորված է նոր ծառայության` ինտերնետ-էքվայրինգի ներդրման հետ. Առէկսիմբանկը Հայաստանում առաջին բանկն է, որը հավաստագրվել է Visa ընկերության կողմից` ինտերնետ ցանցում Visa քարտերի էքվայրինգ իրականացնելու համար:«Այլ բանկերի առեւտրային կետերում Առէկսիմբանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 485 888 հազ. դրամ (աճը՝ 21.97%): Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 9 277 մլն դրամ, որից 2 953 մլն դրամը` Բանկի POS-տերմինալների եւ 6 324 մլն դրամը` բանկոմատների միջոցով», - հայտնել են բանկում:2013 թվականի 1-ին եռամսյակում բանկի կողմից թողարկվել է 3692 պլաստիկ քարտ, որից 2691 VISA, 996 MasterCard եւ 5 ArCa քարտ: Tweet Դիտում՝ 3227