Հայաստանում հիմնադրվել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ

09.04.2013 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում հիմնադրվել է Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստանը (ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆ): Այն ներկայացնում է միջազգային «Institute of Internal Auditors» կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 165 երկրների 175 հազ. անդամների ու  ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այդ թվում՝ արդեն Հայաստանում:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Ինստիտուտում,  ՆԱԻ-Հայաստանի նպատակն է աջակցել ՀՀ-ում ներքին աուդիտի գործունեության զարգացմանը եւ ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ներքին աուդիտի ծառայությունների մատուցմանը:

Ներկայումս ՆԱԻ-ՀԱՅԱՍՏԱՆԻն անդամակցում են ներքին աուդիտով եւ ռիսկերի կառավարմամբ զբաղվող որակավորված մասնագետներ, որոնք աշխատում են ՀՀ կենտրոնական բանկում, Ֆինանսների նախարարությունում, ֆինանսական (բանկեր, ապահովագրական ընկերություններ) հատվածում, հեռահաղորդակցման ոլորտում, աուդիտորական ընկերություններում եւ հասարակական կազմակերպություններում:

Դիտում՝ 2390

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW