Բազմազավակ ընտանիքները կստանան հավելյալ ֆինանսական օգնություն

14.03.2013 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում դրական եզրակացություն է տվել «Բազմազավակ ընտանիքների աջակցության եւ բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին» օրինագծին:

Ինչպես հաղորդում Մեդիամաքս-ը, ներկայացնելով նախագիծը կառավարությանը՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում հաշվառված է շուրջ 15 հազար բազմազավակ ընտանիք, որոնցից ընտանեկան նպաստ են ստանում 8 000-ը:

«Այսօր պետական բյուջեով իրականացվող պետական նպաստների ծրագրերի շրջանակում բազմազավակ ընտանիքներին ուղղվում է ընդհանուր առմամբ  2,7 միլիարդ դրամ: Օրինագծով նախատեսվում է այդ ընտանիքներին հատկացնել 16 միլիարդ դրամի լրացուցիչ օգնություն»,- ասել է նախարարը:

Կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը հավելել է, որ օրինագծում առկա առաջարկությունները համահունչ են ՀՀ կառավարության ծրագրերին: Այդ պատճառով օրինագիծը Ազգային ժողով կներկայացվի կառավարության կողմից մշակվող համանման ծրագրի հետ համաձայնեցնելուց հետո:

Դիտում՝ 2603
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW