Կառավարությունը արտադրողներին հավելյալ արտոնություններ է տրամադրում

07.03.2013 | 14:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, կնվազեցվեն արտադրողների շահութահարկերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ համաձայն արտոնությունների տրամադրման նոր համակարգի, շահութահարկը կնվազեցվի այն դեպքում, եթե ընկերությունը նախատեսում է ստեղծել նոր աշխատատեղեր:

Նախարարը հավելել է, որ այս համակարգը գործելու է միայն արտադրողների համար:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հաստատել է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2013թ. միջոցառումների ծրագիրը:

Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շուրջ 50 միջոցառում տնտեսության տարբեր ոլորտներում՝ Հայաստանի գործարար միջավայրի բարելավման նպատակով:

Դիտում՝ 1532

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW