Անելիք Բանկի POS-տերմինալների թիվն ավելացել է 30%-ով

04.03.2013 | 12:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2012 թ-ի արդյունքներվ, Անելիք Բանկի POS-տերմինալների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով՝ հասնելով շուրջ 600-ի:

Արձանագրվել է նաեւ քարտերով իրականացված գործարքների ընդհանուր գումարային ցուցանիշի աճ` նախորդ տարվա համեմատ ավելանալով մոտ 1/4-ով:

2012 թ-ի ընթացքում թողարկված պլաստիկ քարտերի քանակը 17%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի ցուցանիշը:

«Այս տարի եւս նախատեսում ենք ակտիվ լինել քարտային շուկայում եւ մեր հաճախորդներին ներկայացնել նոր քարտային պրոդուկտներ եւ նորամուծություններ, որի արդյունքում, վստահ եմ, այս տարի կգրանցենք առավել բարձր ցուցանիշներ»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:


Դիտում՝ 2127

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW