Երեւան: Մեդիամաքս: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2012թ. հունվար-դեկտեմբերին գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, տարվա արդյունքներով ընկերությունը 31 մլրդ 673 մլն 302.6 հազար դրամի ընդհանուր գումարի չափով հարկ է վճարել: Ցուցակում երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել, համապատասխանաբար, Հայռուսգազարդը (30 մլրդ 918 մլն 098.6 հազ.) եւ Ղ Տելեկոմը (21 մլրդ 672 մլն 938.1 հազ.):2012-ին հազար խոշորագույն հարկատուների կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալը (558,5 մլրդ) գերազանցել է 2011թ. ցուցանիշը 15.5%-ով կամ 74.9 մլրդ դրամով: Պարտադիր սոցիալական վճարների ծավալով 2012-ին առաջատար դիրքեր են զբաղեցրել Հայաստանի էլեկտրական ցանցերը (2 մլրդ 446.9 մլն դրամ), Հայռուսգազարդը (1 մլրդ 686 մլն) եւ ԱրմենՏել-ը (1 մլրդ 460 մլն): Աշխատակիցների քանակով առաջատարներն են Հայաստանի էլեկտրական ցանցերը (7910), Հայռուսգազարդը (6041) եւ Հարավկովկասյան երկաթուղին (3910): Tweet Դիտում՝ 3726