Lydian International-ի գլխավոր տնօրեն Թիմ Քաֆլինը հունվարի 24-ին բացել է Թորոնթոյի ֆոնդային բորսայի (TSX) առեւտրային նստաշրջանը՝ ազդարարելով բորսայում ընկերության ցուցակման 5-րդ տարեդարձը:Ընկերությանն է պատկանում Հայաստանում Ամուլսարի ոսկու հանքը եւ Lydian-ի ղեկավարն օգտագործել է այս առիթը հավանական ներդրողների ուշադրությունը Հայաստանի վրա ուղղելու համար: TSX-ը հանքարդյունաբերող ընկերությունների խոշորագույն բորսան է: Ցուցակումից հետո Lydian-ը ներգրավել է բորսայում $400 մլն՝ Ամուլսարի իր հանքի շահագործման համար: TSX-ում կա ընդամենը 2 ցուցակված ընկերություն, որոնք աշխատում են Հայաստանում: Թիմ Քաֆլինը շնորհակալություն է հայտնել TSX-ին` Հայաստանին որպես ներդրումների հիանալի ուղղություն հայտնի դարձնելու համար:«TSX-ի շնորհիվ Ամուլսարը եւ Հայաստանը ներկայացվել են համաշխարհային ներդրողներին, որպես հիանալի նախագիծ եւ բարենպաստ ներդրումային միջավայր», - ասել է Թիմ Քաֆլինը:Lydian International խոշոր բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան, Royal Bank of Canada-ն, Amber Capital-ը, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը, ինչպես նաեւ այլ ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնցից շատերը առաջին անգամ են ներդրում իրականացնում Հայաստանում: Tweet Դիտում՝ 3651