ՎՏԲ-Հայաստան Բանկը նախօրեին միանգամից երեք մասնաճյուղ է վերաբացել Երեւանում եւ Աշտարակում: Երեւանյան «Սպանդարյան» եւ «Էրեբունի» մասնաճյուղերը բացվել են, համապատասխանաբար, Մաշտոցի պող. 10 եւ Տիգրան Մեծի պող. 48 հասցեներով, իսկ «Աշտարակ» մասնաճյուղը` ք. Աշտարակ, Վ. Պետրոսյան 18 հասցեով:Մասնաճյուղերի բացմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը, պաշտոնատար այլ անձինք:Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով մասնաճյուղերը, ասել է, որ սրահների ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար: Մասնաճյուղերում, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման գոտիներ:«Մասնաճյուղային ցանցի վերազինումը մեր այս տարվա գլխավոր խնդիրն է: Բանկը փոխում է իր դեմքը, ներդնում է նոր եւ ամբողջությամբ միջազգային մակարդակին համապատասխանող ծառայություններ: Մեր նպատակն է հասանելի դարձնել որակյալ բանկային ծառայությունները Հայաստանի ողջ բնակչության համար», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, հավելելով, որ այս տարի բանկը մտադիր է վերազինել եւ Խմբի կորպորատիվ ոճին համապատասխանեցնել իր ամբողջ մասնաճյուղային ցանցը (67 մասնաճյուղ, որոնցից 23-ն արդեն արդիականացված են – խմբ.): Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ՀՀ տնտեսությունում առաջատար ներդրողներից մեկը, դեռեւս մեծ չիրագործված պոտենցիալ ունի Հայաստանում եւ կարող է վառ օրինակ ծառայել ողջ բանկային համակարգի համար: «ՎՏԲ-Հայաստանը տարեկան ավելացնում է իր ակտիվները միջինը 30%-ով, իսկ վարկավորումը՝ 40%-ով: Նման ագրեսիվ գործելաոճը եւ մասնաճյուղային ցանցի նման արդիականացումը պետք է անպայման նպաստի Հայաստանում տնտեսական ակտիվության եւ ֆինանսական միջնորդության աճին»,- նշել է ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը: Tweet Դիտում՝ 7411