Ադրբեջանական բանկերն ամբողջությամբ անցել են IBAN համակարգին

15.01.2013 | 18:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ադրբեջանում միջբանկային փոխհաշվարկներում կիրառվող բոլոր բանկային հաշիվները անցում են կատարել ստանդարտ IBAN հաշվեհամարի վրա (բանկային հաշվի միջազգային համար): Հաշիվների նոր ձեւաչափի կիրառումն Ադրբեջանում արդեն սկսվել է:

Այդ մասին ասվում է Ադրբեջանի Կենտրոնական բանկի հաղորդագրությունում (ԱԿԲ):

«Այս քայլն արվել է էլեկտրոնային վճարումների հարցում բանկերի հաճախորդների նույնականացումը կատարելագործելու, վճարումների մշակման ժամանակ ավտոմատացման մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ բանկային փոխհաշվարկների կառուցվածքում մասնատվածության վերացման նպատակով», - ասվում է հայտարարությունում:

ԱԿԲ-ն որոշում էր կայացրել կիրառել IBAN-ը ֆինանսական հաստատությունների փոխհաշվարկներում 2010թ. հունիսին: 

Դիտում՝ 3927
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW