Հաստատվել է աուդիտորական պետական տեսչության ստուգումների մեթոդաբանությունը

15.01.2013 | 18:16 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի ութերորդ նիստը:

Քննարկվել են քաղաքաշինության պետական տեսչության, աուդիտորական պետական տեսչության եւ կրթության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը:

Աուդիտորական վերահսկողության պետական տեսչության մասով ներկայացված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն արժանացել են խորհրդի հավանությանը, իսկ քաղաքաշինության եւ կրթության  պետական տեսչությունների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերն ուղարկվել են լրամշակման:

Խորհրդի հավանությանն են արժանացել նաեւ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 6 ստուգաթերթերը, շուկայի վերահսկողության պետական տեսչության եւ օրինականության վերահսկողության պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ստուգաթերթերը, հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության թվով 36 ստուգաթերթերը:

Դիտում՝ 1993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW