Նոր հիմնադրամը կօժանդակի ՀՀ արդյունաբերական ձեռնարկություններին
14.01.2013 | 16:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել Արդյունաբերության զարգացման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ հիմնադրամի նպատակն է տեխնիկական, կազմակերպչական եւ ֆինանսական աջակցության տրամադրումը արդյունաբերական ձեռնարկություններին, մասնավորապես, նրանց, որոնք ունեն արտահանման ուղղվածություն:
Նախարարն ընդգծել է, որ հիմնադրամի ստեղծումը համահունչ է կառավարության նպատակին՝ հասցնել արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ կառուցվածքում 20-21%-ի:
Հիմնադրամի հիմնադիր կապիտալը կազմում է 500 մլն դրամ, որոնցից 300 մլն-ը պետբյուջեի միջոցներից է, սակայն, ըստ նախարարի, հիմնադրամն արդեն կապիտալի ավելացման ուղղությամբ բանակցություններ է վարում մասնավոր հատվածի եւ միջազգային կառույցների հետ:
Տիգրան Դավթյանը ասել է, որ ՀՀ արդյունաբերության աճն այս տարի ակնկալվում է 9.2% սահմաններում, ինչը մոտ է 2012-ին արձանագրված ցուցանիշին (մոտ 10%):
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: