ՀԿԾՀ-ն համաձայնություն է տվել «Հայաստանի էլցանցեր»-ի ներդրումային ծրագրին

19.12.2012 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում համաձայնություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 2013-2015 թթ. ներդրումային ծրագրին` 24 712,0 մլն դրամ ծավալով` առանց ավելացված արժեքի հարկի, որից 2013 թվականին՝ 8 038,9 մլն դրամ:  

Ներդրումային ծրագիրն ուղղված է  հոսանքազրկումների միջին տեւողության եւ հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության ապահովմանը, մաշված սարքավորումների փոխարինմանը, թույլատրելի սահմաններից էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի կրճատմանը, նոր սպառողների միացմանը, առեւտրային հաշվառման համակարգի բարելավմանը, ինչպես նաեւ`  այլ աշխատանքների իրականացմանը:

Դիտում՝ 2893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW