Կոնվերս Բանկում մեկնարկել է «Դարձիր Ձմեռ Պապ» բարեգործական ակցիան
12.12.2012 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /



Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս Բանկում մեկնարկել է «Դարձիր Ձմեռ Պապ» բարեգործական ավանդական ակցիան, որի շրջանակներում բանկն իր աշխատակիցների, հաճախորդների եւ բոլոր ցանկացողների հետ համատեղ իրականություն կդարձնի երեխաների Ամանորի երազանքները:
«Խորապես գիտակցելով, որ սահմանամերձ կյանքը խիստ տարբերվում է հանգիստ քաղաքային կյանքից, Բանկի ընտրությունն այս անգամ կանգ առավ սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի վրա», - ասված է բանկի հաղորդակցության մեջ:
Օր օրի դատարկվող այս գյուղում գործող միակ դպրոցն ունի 120 աշակերտ, որոնք հաճախ են դասն անցկացնում կրակոցների ձայների տակ՝ վտանգելով իրենց կյանքը:
Որդեգրելով «Ամանորը իսկապես բարի է, երբ սեր եւ հոգատարություն ես տալիս դրա կարիքն ունեցողին» կարգախոսը՝ Կոնվերս Բանկը փորձելու է թեթեւացնել գյուղի աշակերտների լարված, սպասումով լի կյանքը եւ Ամանորը դարձնել իրավամբ հիշարժան ու անհոգ տոն:
Բոլոր ցանկացողները ակցիային կարող են մասնակցել՝ այցելելով Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակ (Վազգեն Սարգսյան 26/1), տոնածառից վերցնելով երեխայի նկարով մեկ կամ ավելի ցանկություն-խաղալիք եւ նվիրելով նրան սպասված տոնական նվերը:
Իսկ նրանք, ովքեր կցանկանան դրամական օժանդակություն ցուցաբերել, կարող են գումար փոխանցել բանկում գործող «Դարձիր Ձմեռ Պապ» հաշվեհամարին՝ 1930036912207200:
Ակցիայի ավարտին Կոնվերս Բանկը իր սեփական միջոցների հաշվին կկրկնապատկի հաշվեհամարին կուտակված գումարը եւ կհամալրի նվերների ցանկը:
Նախորդ տարիներին բանկը «Դարձիր Ձմեռ Պապ» ակցիայի շրջանակներում աջակցություն է ցուցաբերել Մարի Իզմիրլյան մանկատան սաներին:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: