«ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ի նախագահը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով

11.12.2012 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին:

Բորիս Կովալչուկը ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին եւ քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով՝ հայ-ռուսական տնտեսական համագործակցության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար:

Դիտում՝ 1598

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW