ԱՄՀ-ն հաստատել է $51.4 մլն-ի տրամադրումը Հայաստանին

11.12.2012 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդն ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եւ «Երկարաձգվող վարկավորման» (EFF ECF) ծրագրերի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի ամփոփիչ ստուգումը, ինչն իշխանություններին հնարավորություն է տալիս ստանալ հիմնադրամից $51,4 մլն-ի փոխառություն:

ԱՄՀ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գիլյերմո Տոլոսան այսօր Երեւանում ասել է, եւ դրանով ծրագրերի շրջանակում Հայաստանի ներգրավված գումարը կհասնի $324,4 մլն-ի:

Գիլյերմո Տոլոսան հիշեցրել է, որ Հայաստանի հետ EFF եւ ECF եռամյա ծրագրերը հաստատվել են 2010թ. հունիսին եւ ենթադրում են $ 408,7 մլն-ի ընդհանուր ֆինանսավորում:

Գիլյերմո Տոլոսան դրական է գնահատել Հայաստանի իշխանությունների հարկաբյուջետային քաղաքականության փոփոխությունները, ինչպես նաեւ գործարար միջավայրի բարելավումը: Նա նշել է, որ, ԱՄՀ կանխատեսումներով, 2012-ին ՀՀ տնտեսական աճը կանցնի 6%-ից, իսկ հաջորդ տարի կկազմի 4-4,5%, «ինչը եւ կլինի Հայաստանի տնտեսական աճի երկարաժամկետ միտումը»:

Դիտում՝ 1396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW