Պրոմեթեյ Բանկն ամփոփել է «Աշնանային ժպիտ» ավանդային ակցիայի արդյունքները

04.12.2012 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Պրոմեթեյ Բանկը «Աշնանային ժպիտ» ավանդային ակցիայի ընթացքում ներգրավել է 3 մլրդ 664 մլն դրամ ընդհանուր գումարի 548 ժամկետային ավանդ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են բանկում, աշնան վերջին օրը Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում տեղի է ունեցել «Աշնանային ժպիտ» ավանդային ակցիայի հաղթող համարի վիճակահանությունը, որին մասնակցեցին ակցիայի բոլոր ավանդատուները՝ առանց ավանդի գումարի սահմանափակման:

Վիճակահանության հաղթողը ստացավ նվեր՝ Երեւան-Դուբայ-Երեւան չվերթների երկու ավիատոմս: Վիճակահանության եւս 3 մասնակիցներ ստացան արժեքավոր հուշանվերներ:

Դիտում՝ 4671

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW