Երեւան: Մեդիամաքս: Մինչեւ տարեվերջ «Հայ պանիր» ընկերությունը նոր ծրագիր կներկայացնի ՀՀ կառավարությանը` շուկայի առկա խնդիրները լուծելու նպատակով:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն այսօր ասել է, որ այս ոլորտում խնդիրներ կան ինչպես հումքի որակի, այնպես էլ պանրի արտադրման եւ արտահանման գործընթացի կազմակերպման առումով: Ռոբերտ Հարությունյանի խոսքով, ընկերության գործունեության ընթացքում Ռուսաստան է արտահանվել շուրջ 20 տոննա պանիր:«Այն պանիրը, որն արտահանվել է, որակի տեսանկյունից որեւէ խնդիր չի ունեցել», - ասել է նա:Սակայն 2012թ. ընթացքում պանրի արտահանումը դադարեցվել է:«Մեր նպատակն էր աջակցել ներքին շուկայում չիրացված պանրի արտահանմանը, այլ ոչ թե զուտ արտահանում իրականացնելը»,- պարզաբանել է նա:«Հայկական պանիր» ընկերությունը, որը հիմնադրվել է 2010թ. Զարգացման հայկական գործակալության եւ Պանրագործների ընկերակցության կողմից, 50/50 մասնաբաժնով պետական եւ մասնավոր ընկերություն է: Tweet Դիտում՝ 4509